Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.10.2020 | 00:02

Ա­սա՛ գլ­խա­վո­րը, քիչ խոս­քով` շա­տը։ Ե­ղի՛ր նրա նման, ով ի­մա­նում է, բայց լուռ է լի­նում։ Մե­ծա­մեծ­նե­րին մի՛ հա­վա­սար­վիր, և ուր նրանք խո­սում են, մի՛ շա­ղակ­րա­տիր։ Ո­րո­տից ա­ռաջ փայ­լակն է շուտ երևում, իսկ ա­մոթ­խա­ծից ա­ռաջ շնորհն է շտա­պում։ Զարթ­նի՛ր ժա­մա­նա­կին, մի՛ ե­ղիր վեր­ջի­նը, գնա՛ քո տու­նը և մի՛ ծու­լա­ցիր։ Զվար­ճա­ցի՛ր այն­տեղ և քո կա՛մքն ա­րա, բայց ոչ մեղք գոր­ծե­լով և ամ­բար­տա­վա­նու­թյամբ։ Այս բա­նե­րի հա­մար օրհ­նի՛ր քո Ա­րա­ր­չին, որ կե­րակ­րում է քեզ իր բա­րիք­նե­րով։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 35. 11-17

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ